ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Հայ բանասիրության գրական ակումբ

Հայ բանասիրության գրական ակումբ
23.04.2019 | 04:35

Երկարամյա դադարից հետո Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետի «Մեհեան» գրական ակումբը (գիտղեկավար՝ ԵՊՀ ժամանակակից հայոց լեզվի ամբիոնի դասախոս Աշոտ Տեր-Մինասյան, համակարգող՝ ուսանող Գևորգ Գյուլումյան) սկսում է իր գործունեությունը:


Ակումբը միտում ունի հարթակ դառնալու թե՛ ԵՊՀ-ի, թե՛ մյուս համալսարանների այն ուսանողների համար, որոնք առնչություն ունեն գրական-գեղարվեստական աշխարհի հետ: Իր գործունեության շրջանակներում ակումբը նախատեսում է կազմակերպել գրական-գրականագիտական մրցույթներ, մրցանակաբաշխություններ, ինչպես նաև հանդիպում-քննարկումներ ժամանակակից գրողների ու գրականագետների հետ:
Անդամագրվել ցանկացողները կարող են դիմել Աբովյան 52ա, ԵՊՀ 8-րդ մասնաշենք (Սև շենք) հայ բանասիրության ֆակուլտետի ՈՒԳԸ կազմկոմիտե։


Գևորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 24993

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ